Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 327 և թիվ 328 տեղեկանքները, հաշվի առնելով, որ Կարեն Մանվելի Սիմոնյանը, ով նախկինում կրել է «Բոյախչյան» ազգանունը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «JEEP GRAND CHEROKEE 6.1» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 35RA372) 2018-ից 2020 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ, որը կազմում է իննսուն հազար քառասունութ ՀՀ դրամ և 2021-ից 2022 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը կազմում է հինգ հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր ՀՀ դրամ, որից ապառք՝ չորս հարյուր ութսուն հազար ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` ութսունութ հազար ութ հարյուր ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Կարեն Մանվելի Սիմոնյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել վեց հարյուր հիսունութ հազար ութ հարյուր քառասունութ ՀՀ դրամ, որից․
1) 2018-ից 2020 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ իննսուն հազար քառասունութ ՀՀ դրամ,
2) 2021-ից 2022 թվականների գույքահարկ՝ հինգ հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր ՀՀ դրամ, որից ապառք՝ չորս հարյուր ութսուն հազար ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` ութսունութ հազար ութ հարյուր ՀՀ դրամ։
2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Կարեն Մանվելի Սիմոնյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`