Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԼԵՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 28-ի տեղեկանքները, հաշվի առնելով, որ Հովհաննես Համլետի Դանիելյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «LEXUS RX 330» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 64OD064) 2017-ից 2022 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը կազմում է հինգ հարյուր ութսուներեք հազար վեց հարյուր իննսունչորս ՀՀ դրամ, որից ապառք՝ չորս հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր իննսուներկու ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր երեսունվեց հազար յոթ հարյուր երկու ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Հովհաննես Համլետի Դանիելյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել հինգ հարյուր ութսուներեք հազար վեց հարյուր իննսունչորս ՀՀ դրամ, որից ապառք՝ չորս հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր իննսուներկու ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր երեսունվեց հազար յոթ հարյուր երկու ՀՀ դրամ:
2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Հովհաննես Համլետի Դանիելյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`