Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԿԼԵՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 8-ի տեղեկանքները, հաշվի առնելով, որ Սվետլանա Մարկլենի Աբրահամյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «BMW X5 3.0 I» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 28SS248) 2016-ից 2022 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը 2023 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ կազմում է չորս հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր յոթ ՀՀ դրամ, որից ապառք՝ երեք հարյուր տասներկու հազար երկու հարյուր ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր հինգ հազար հինգ հարյուր յոթ ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Սվետլանա Մարկլենի Աբրահամյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել չորս հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր յոթ ՀՀ դրամ, որից ապառք՝ ՝ երեք հարյուր տասներկու հազար երկու հարյուր ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր հինգ հազար հինգ հարյուր յոթ ՀՀ դրամ:
2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Սվետլանա Մարկլենի Աբրահամյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`