Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

2023 թվականի սեպտեմբերիի 26-ին ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքիի մարզի Չարենցավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում /1-ին հարկ/ տեղի կունենա Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 2 նիստը հետևյալ օրակարգով՝

19.09.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին կետ




ՆԱԽԱԳԻԾ N 77

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ


Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
ԹԻՎ 2 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
/Զեկ Ս.Մուրադյան/

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 2 հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասին։
2) Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները ուղղակի վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին։
3) Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները վարձակալության ու կառուցապատման իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին։
4) Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած հողատարածքներն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
5) Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին:
6) Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 3-րդ հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

2023թ. սեպտեմբերի 26
ք. Չարենցավան

Հասցե` ք․ Չարենցավան, Կ,Դեմիրճյան հր,1

Հեռ..` +37422643434

Վեբ կայք` charentsavan.am

Էլ. փոստ`