ԳԱՐԻԿ ԱՇՈՏԻ ԳՈՒՐՈԿԼՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
03.04.2024
2024 թվականի փետրվարի 28-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Գարիկ Աշոտի Գուրոկլյանի անվամբ գրանցված FORD TRANSIT մակնիշի, 34OQ604 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 24571 /քսանչորս հազար հինգ հարյուր յոթանասունմեկ / ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 4571 /չորս հազար հինգ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2018-2023թթ. ընթացքում իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման: