ՍԱՄՍՈՆ ՎԱՐԴԱՆԻ ՇԱՐԲԱԹՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
03.04.2024
2024 թվականի փետրվարի 28-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Սամսոն Վարդանի Շարբաթյանի անվամբ գրանցված AUDI A8 3.71 մակնիշի, 36OV091 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 374349 /երեք հարյուր յոթանասունչորս հազար երեք հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 310417 /երեք հարյուր տասը հազար չորս հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 63932 /վաթսուներեք հազար ինը հարյուր երեսուներկու / ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2018-2022թթ. ընթացքում իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման: