Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԱՄՍՈՆ ՎԱՐԴԱՆԻ ՇԱՐԲԱԹՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ստեփանավանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

2024 թվականի փետրվարի 28-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Սամսոն Վարդանի Շարբաթյանի անվամբ գրանցված TOYOTA CAMRY 2.5 մակնիշի, 36CA559 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 209942 /երկու հարյուր ինը հազար ինը հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 171713 /մեկ հարյուր յոթանասունմեկ հազար յոթ հարյուր տասներեք/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 38229 /երեսունութ հազար երկու հարյուր քսանինը/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2018-2022թթ. ընթացքում իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:

Հասցե` ք. Ստեփանավան Ս. Սարգսյան 1

Հեռ..` +374 256 2- 22-33

Վեբ կայք` stepanavan.am

Էլ. փոստ`