ՎԱԶԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԴԱՎԻԹԱՎՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
03.04.2024
2024 թվականի փետրվարի 28-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Վազգեն Հարությունի Դավիթավյանի անվամբ գրանցված OPEL ASTRA 1.6 մակնիշի, 35UQ437 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 36009 /երեսունվեց հազար ինը/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 6009 /վեց հազար ինը/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2018-2023թթ. ընթացքում իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հողվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման: