Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն

26.03.2024

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Արաքս համայնքի Գայի մանկապարտեզ ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17.02.2022թ.-ի N08-Ն հրաման

ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի <<Գայի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ 8 դաստիարակի (0,56) դրույքաչափով, երաժշտական դաստիարակի (1) դրույքաչափով և մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի (1) դրույքաչափով, թափուր պաշտոնները համալրելու համար:
Վերոհիշյալ պաշտոնների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի դրույքաչափի։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝
1․դիմում ( Ձև 1)
2․կրթության մասին փաստաթուղթ՝ դիպլոմ
3․անձը հաստատող փաստաթուղթ
4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ
5․ինքնակենսագրություն ՝ Ձև 4
6․լուսանկար 3x4չափի
7․այլ պետության քաղաքացիները՝ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են զինվորական գրքույկ,կամ զինվորական կցագրման վկայական։
9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչում հավաստող փաստաթղթեր(առկայության դեպքում)
10․որակավորման տարակարգ(առկայության դեպքում
Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև ապրիլի 22 -ը ներառյալ, ամեն օր ժամը՝ 10։00ից - 16։00-ն, բացի ոչ աշխատանքային օրերից։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի 2024թվականի ապրիլի 29-ին ժամը՝ 14։00-ին, <<Գայի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շենքում / գ․ Գայ ,Իսահակյան 1 փ / 22/
Տեղեկությունների համար զանգահարել 077-288-057 հեռախոսահամարով։

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ Արաքս համայնք գ.Գայ Իսահակյան 1Փ/22

Հեռ..` +(374)77288057

Էլ. փոստ`