Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` Սևանի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

04.03.2024

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևանի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սևանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության
և հողաշինության բաժնի առաջատար մասնագետի
/Ծածկագիր` 3.1-3/

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետը `

1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները ժամանակին.
2) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
3) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
4) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
5) մասնակցում է համայնքի հողային հաշվեկշռի և հողերի օգտագործման սխեմաների կազման, հողերի և գյուղատնտեսական շինությունների կադաստրավորման աշխատանքներին
6) ապահովում է համայնքային և պետության սեփականությունը հանդիսացող վարձակալության իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրված հողամասերը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմաափակումների ցանկում ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկանքների կազմման աշխատանքները.
7) մասնակցում է համայնքային զարգացման հողօգտագործման և գյուղատնտեսության ծրագրերի, համապատասխան թույլտվությունների տրամադրման կազման և վերահսկման աշխատանքներին
8) մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողմերի կողմից հողային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանքներին
9) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
10) մասնակցում է գյուղատնտեսական նշանակության հողերի առկա իրավիճակի վերաբերյալ ճշգրտման աշխատանքներին
11) մասնակցում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապօրինի հողօգտագործման կանխարգելման, կասեցման ու վերացման աշխատանքներին:
12) մասնակցում է համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողամասերի բարելավման աշխատանքներին
13) մասնակցում է համայնքի վարչական սահմաններում հողամասերի ընթացիկ հաշվառման, ցամաքային տարածքի ծածկույթի ընթացիկ դասակարգման աշխատանքներին:
14) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
15) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
16) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ.
17) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված (սոցիալական երաշխիքներ) և կրում է իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

1) առնվազն միջնակարգ կրթություն.
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ Հողային օրենսգրքի, ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 2-ի N 596-Ն որոշման, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) տիրապետում է ռուսերեն լեզվին (կարդում և կարող է բացատրվել) ։


Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի
/Ծածկագիր` 3.1-7/

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետը `

1) իր իրավասության շրջանակներում կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
2) բաժնի պետին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
3) իրականացնում է հաշվապահական հաշվառումը ՀԾ-հաշվապահ (հանրային հատված) համակարգի միջոցով՝ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտին և հաշվային պլանին համապատասխան
4) իրականացնում է աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված և այլ վճարների հաշվարկման աշխատանքները.
5) սահմանված կարգով և ժամկետում կազմում ու համապատասխան մարմիններին է ներկայացնում աշխատողների հետ կապված անհատական հաշվետվությունները,
6) անհրաժեշտության դեպքում ապահովում է ըստ բյուջետային ծախսերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների ֆինանսավորման, դրամարկղային ծախսերի և փաստացի ծախսերի հաշվառման իրականացումը.
7) ապահովում է դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում.
8) ապահովում է գործուղման նպատակով տրված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունների ընդունումը.
9) ապահովում է հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը իրականացնում է ակտիվների մոնիտորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից.
10) իրականացնում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը
11) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
12) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
13) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
14) Կազմում է տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և ներկայացնում է իր անմիջական ղեկավարին,
15) մասնակցում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) շահագործման աշխատանքներին, իրականացնում է «Համայնքի բյուջե» բաժինը:
16) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
17) Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված (սոցիալական երաշխիքներ) և կրում է իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

1) առնվազն միջնակարգ կրթություն.
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ Հարկային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) տիրապետում է ռուսերեն լեզվին (կարդում և կարող է բացատրվել) ։



Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի
/Ծածկագիր` 3.1-8/

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետը `

1) մասնակցում է համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման աշխատանքներին,
2) հաշվառում, ամփոփում և գրանցում է համայնքի բյուջեի եկամուտները,
3) պատրաստում և ներկայացնում է համայնքի բյուջեի եկամուտների ամենամսյա կատարողականի տեղեկատվությունը, կատարման հաշվետվությունները՝ ներկայացներով ըստ պատկանելիության:
4) իրականացնում է համայնքի բյուջեից կատարված ֆինանսավորման գրանցումները, կազմում ծախսերի եռամսյա հաշվետվությունները՝ ներկայացներով ըստ պատկանելիության:
5) յուրաքանչյուր եռամսյակ կատարում է համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի վերլուծություններ, ներկայացնում է բյուջեի կատարման հաղորդագրություն:
6) իրականացնում է ՀՈԱԿ-ների հաշվետվությունների գույքագրման արդյունքների ամփոփ ներկայացման աշխատանքներ
7) Իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է իր իրավասությանն վերաբերող հարցերի փաստաթղթային մասի շրջանառությանը,
8) Կազմում է տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և ներկայացնում է իր անմիջական ղեկավարին,
9) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
10) Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված (սոցիալական երաշխիքներ) և կրում է իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

1) առնվազն միջնակարգ կրթություն.
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ Հարկային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) տիրապետում է ռուսերեն լեզվին (կարդում և կարող է բացատրվել) ։


Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետի
/Ծածկագիր` 3.1-15/

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետը `

1) իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է սպորտի և երիտասարդության հետ կապված գործընթացներ, օժանդակում է համայնքի մարզական հիմնարկների գործունեությանը, անմիջական մասնակցություն է ունենում համայնքային մարզական միջոցառումների կազմակերպմանը,
2) իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի արխիվացման ու պահպանության աշխատանքներ.
3) մասնակցում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) շահագործման աշխատանքներին, ապահովում է «Մանկապարտեզներ» բաժնի աշխատանքների իրականացումը
4) մասնակցում է համայնքում գործող հանրակրթական դպրոցներից և միջին-մասնագիտական հաստատւթյուններից տվյալների հավաքագրմանը
5) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը
6) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև անմիջական ղեկավարի հանաձնարարությամբ նախապատրաստում է տեղեկանքներ, առաջարկություններ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլն.
7) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կարող է մասնակցել աշխատակազմի ծրագրերի մշակման աշխատանքներին.
8) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված (սոցիալական երաշխիքներ) և կրում է իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

1) առնվազն միջնակարգ կրթություն.
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության, աշխատակազմի գործավարության կարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) տիրապետում է ռուսերեն լեզվին (կարդում և կարող է բացատրվել) ։



Սևանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի
/Ծածկագիր` 3.1-26/

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետը `

1) կատարում է իր անմիջական ղեկավարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով
2) իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի` իր կողմից սպասարկվող սպորտային բնագավառին վերաբերող ծրագրերի ու պլանների մշակմանը ,
3) մասնակցում է համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացման աշխատանքներին
4) առաջարկություններ է ներկայացնում համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի խնդիրների լուծման ուղղությամբ
5) սոցիալական աջակցության պետական ծրագրերի հասցեականության մեծացման նպատակով, իր իրավասության սահմաններում, միջոցներ է ձեռնարկում սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին հայտնաբերելու ուղղությամբ ու աջակցում է նրանց սոցիալական աջակցության տարածքային մարմին դիմելու հարցում
6) առաջարկություններ է ներկայացնում իր իրավասության սահմաններում ձեռնարկված միջոցների արդյունքում համայնքում հայտնաբերված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքների) սոցիալական պայմանների բարելավման, այդ թվում՝ համայնքի կողմից սոցիալական ծառայությունների հնարավոր տեսակների տրամադրման ուղղությամբ.
7) ուսումնասիրում է սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները՝ ըստ անհրաժեշտության կատարելով տնային այցելություններ և արդյունքների մասին զեկուցում է անմիջական զեկավարին.
8) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնում է բացահայտել և օգտագործել դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը.
9) մասնակցում է համայնքում սոցիալական աջակցություն ստացողի անհատական սոցիալական ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին.
10) պահպանում է իր կողմից սպասարկվող անձանց (ընտանիքներին) սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը.
11) ամփոփում և իր անմիջական ղեկավարին է ներկայացնում սոցիալական ծառայությունների տրամադրման աջակցող ցանցի մյուս մասնակիցների կողմից համայնքի տարածքում իրականացվող սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի և առկա ռեսուրսների մասին ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև աջակցող ցանցի մյուս մասնակիցներին է փոխանցում համայնքի կողմից իրականացվող սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի և առկա ռեսուրսների մասին իր անմիջական ղեկավարի հետ ճշտված տեղեկատվությունը.
12) առաջարկություններ է ներկայացնում սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի բարելավման ուղղությամբ,
13) մասնակցում է համայնքի սոցիալական կարիքների գնահատման, սոցիալական աջակցության համայնքային ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին.
14) առաջարկություններ է ներկայացնում սոցիալական ծառայությունների տրամադրման աջակցող ցանցի մյուս մասնակիցների հետ սոցիալական համագործակցության համաձայնագիր ընդունելու կամ դրան միանալու վերաբերյալ.
15) անհրաժեշտության դեպքում, իր անմիջական ղեկավարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է սոցիալական աջակցության տարածքային մարմնի, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
16) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և իր անմիջական ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
17) իրականացնում է քաղաքացիների՝ իր ոլորտին առնչվող դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.
18) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը
19) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված (սոցիալական երաշխիքներ) և կրում է իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):


Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

1) առնվազն միջնակարգ կրթություն կամ «Սոցիալական աշխատանքի» միջին կամ նախնական մասնագիտական կրթություն և իրականացնում է սոցիալական սատարողի մասնագիտական գործունեություն կամ ունի միջնակարգ կամ այլ միջին կամ նախնական մասնագիտական կրթություն և (կամ) ավարտել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթացներ, ստացել է համապատասխան վկայական,
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Երեխաների իրավունքների մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին», «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տիրապետում է սոցիալական աջակցություն հայցողի, ինչպես նաև ստացողի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) տիրապետում է խոցելի խմբերի` երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և այլ գենդերային ու սոցիալական խոցելի խմբերի /նրանց ընտանիքների/ սոցիալական կարիքների գնահատման, այդ կարիքների բավարարմանն ուղղված անհատական ծրագրերի կազմման մեթոդներին ու տեխնիկային, առկա ռեսուրսների և հնարավորությունների մասին տեղեկատվությանը
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) տիրապետում է ռուսերեն լեզվին (կարդում և կարող է բացատրվել) ։



Սևանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի
/Ծածկագիր` 3.2-1/

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետը `
1) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձանարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
2) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և անմիջական ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
3) իրականացնում է վարչական Գագարին բնակավայրի փաստաթղթաշրջանառությունը: Հաշվառում է ստացված գրությունները, բնակիչների դիմումները, տրամադրում տեղեկանքներ՝ ապահովելով «Համայնքային կառավարման էլեկտրոնային համակարգ» ծրագրի համապատասխան բաժինները:
4) բնակավայրում իրականացնում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումը.
5) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը
6) տրամադրում է տեղեկատվություն վարչական ծառայությունների վերաբերյալ
7) վարչական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է բնակավայրի խնդիրների լուծմանն ու գնահատմանը․
8) ձևավորում է բնակավայրի, տնային տնտեսությունների վարչական տվյալների էլեկտրոնային շտեմարանը
9) առաջարկություն է ներկայացնում վարչական ղեկավարին բնակավայրում տեղական հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ.
10) վարչական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է բնակավայրի զինապարտների գրանցամատյանի վարմանը, վարչական ղեկավարին է ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները` տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար.
11) վարչական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.
12) վարչական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.
13) իրականացնում է իր առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի առաջարկությունների, եզրակացությունների և այդ փաստաթղթերի պահպանության արխիվացման աշխատանքները.
14) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից
15) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ
Առաջին կարգի մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված (սոցիալական երաշխիքներ) և կրում է իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

1) առնվազն միջնակարգ կրթություն.
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրագրերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ Հարկային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզուներին (կարդում և կարող է բացատրվել) ։

Մրցույթները կանցկացվեն 05.04.2024թ.` ժամը 11:00-ին, Սևանի համայնքապետարանում / ք. Սևան, Նաիրյան 164/

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի պատճենները.
գ) հայտարարություն այն մաuին, որ ինքը չի տառապում Հայաuտանի Հանրապետության կառավարության 15 փետրվարի 2019 թվականի N 98-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մաuին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող oտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մաuին.
զ) oրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական uեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենները կամ համապատաuխան տեղեկանք.
է) մեկ լուuանկար` 3 X 4 uմ չափuի.
ը) անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Սևանի համայնքապետարանում / ք. Սևան, Նաիրյան 164 / և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում / Գրիգոր Լուսավորչի 36 / :
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 20.03.2024թ.

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ / ք. Սևան, Նաիրյան 164, հեռ. 0261-4-00-01 / և ք. Գավառ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 164

Հեռ..` +374 261 4 00 01

Վեբ կայք` www.sevancity.am

Էլ. փոստ`