Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ժորա Միրզոյանին վարչական վարույին հրավիրելու մասին

16.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 29,1 հոդված

Հարգելի պարոն Ժորա Միրզոյան

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` «Վարչական իրավախատումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1541 -րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու փաստի առթիվ:

Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2024 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը` 11:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Մեղրի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժին, հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի, Զ.Անդրանիկի 2 , 4-րդ հարկ: Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով:

Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:

Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`