Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռի մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 12․01․2024-ի « Արմինե Սաքուլյանից ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված գումարի գանձման մասին ներկայացնելու մասին» N 26-Ա որոշում

30.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1. ՀՀ Լոռու մարզի տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

13.08.2023-ին Արմինե Սաքուլյանը մի կողմից (այսուհետ՝ Պատվիրատու) և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքապետարանը (այսուհետ՝ Կատարող) մյուս կողմից կնքել են ծառայությունների մատուցման պայմանագիր,որի համաձայն՝ Կատարողը պարտավորվել է կատարել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող,1,2 հա մակերեսով հողամասի հունձ,իսկ Պատվիրատուն պարտավորվել է վճարել դրա դիմաց:

Արմինե Սաքուլյանը չի կատարել ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված իր պարտականությունները,այն է՝ սահմանված ժամկետում չի վճարել պայմանագրով սահմանված վճարը: Արդյունքում պայամանագրով նախատեսված աշխատանքների համար Արմինե Սաքուլյանի պարտքը կազմում է 86.400 (ութսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում 2023 թվականի դեկտեմբերի 22-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի հունվարի 12-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել Արմինե Սաքուլյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 29.11.2023) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Արմինե Սաքուլյանի բացակայությամբ):

2. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. Ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել պատշաճ որակով, 2.2-րդ կետի համաձայն՝ Պատվիրատուն պարտավոր է վճարել պայամանգրում նշված գնին համապատասխան ծառայությունների մատուցման պահից ոչ ուշ քան երեք ամսվա ընթացքում: Պայմանագրի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագրի գինը կազմում է 32.000-րդ (երեսուներկու հազար) ՀՀ դրամ 1 հա դիմաց: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1․Արմինե Սաքուլյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 86.400 (ութսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5․ Գույքահարկը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081132 հաշվարկային հաշվին։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`