Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԷԼՈՅԱՆԻ LEXUS ES 350 ՄԱԿՆԻՇԻ 51 AU 500 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 12-րդ բաժնի 401-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-61-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ․
1. Արմեն Մնացականի Էլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 782․527 (յոթ հարյուր ութսուներկու հազար հինգ հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ որպես LEXUS ES 350 մակնիշի 2008 թվականի արտադրության 51 AU 500 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ JTHBJ46G082267137 հզորությունը՝ 272 ձիաուժ) ավտոմեքենայի գույքահարկի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային ամբողջ պարտավորության գումար, որից ապառք՝ 645․000 (վեց հարյուր քառասունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 137․527 (հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի մասին Արմեն Մնացականի Էլոյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060743401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`