Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

23.04.2024

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

2024 թվականի ապրիլի 30-ին, ժամը 15։00-ին Մարտունու համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցեն՝ ք․ Մարտունի, Շահումյան 2, 4-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երրորդ հերթական նիստը։
Օրակարգում՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 19-ի №5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
2) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների (հողամասերի) սահմաններին կից Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Զոլաքար, Ծովինար, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ բնակավայրերի բնակիչների կողմից իրենց հողամասերում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը համաձայնություն տալու մասին.
3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչներ Մանուշ Արարատի Սահակյանին, Սամվել Դավիթի Քեֆոյանին, Սևակ Վազգենի Վարդանյանին, Վահան Ռաֆիկի Գալոյանին, Ձորագյուղ բնակավայրի բնակիչ Վալերիկ Գարուշի Մանուկյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով շինություններ կառուցելու համաձայնություն տալու մասին.
4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին.
5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի №183-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Աստղաձոր բնակավայրի նորակառույց գազատարը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու համաձայնություն տալու մասին.
7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Վարդենիկ բնակավայրի նորակառույց գազատարը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու համաձայնություն տալու մասին.
8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Զոլաքար բնակավայրի նորակառույց գազատարը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու համաձայնություն տալու մասին.
9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ներքին Գետաշեն բնակավայրի նորակառույց գազատարը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու համաձայնություն տալու մասին.
10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի №179-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 29-ի №26-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի 112-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-013-0120-0008 կադաստրային ծածկագրով 0.0541 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ֆոտովոլտային կայան կառուցելու համաձայնություն տալու մասին.
13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-085-0312-0005 կադաստրային ծածկագրով 0.1156 հա մակերեսով հողամասում ֆոտովոլտային կայան կառուցելու համաձայնություն տալու մասին.
14) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներին դրամական օգնություններ տրամադրելու մասին.
15) «Հայ Արտ» փրոդյուսերական կենտրոնին նվիրատվությամբ գումար տրամադրելու մասին.
16) Մարտունի համայնքի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններին վերջին զանգի կապակցությամբ ընթացիկ դրամաշնորհ հատկացնելու մասին.
17) Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Տիգրան Աշոտի Մելքոնյանի համար անշարժ գույքի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին.
18) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2, 4-րդ հարկ

Հեռ..` +374 93623360

Վեբ կայք` www.martuni.am

Էլ. փոստ`