ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավաբանական և դատական սպասարկման բաժնի գլխավոր իրավաբանի ներքին մրցույթ
14.05.2024
։ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ
Ներքին
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
1.Դիմում (առցանց)
2.Անձնագիր և/կամ նույնականացման քարտ` լուսապատճենով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք)
3.Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ լուսապատճենով
4.Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ լուսապատճենով
5.Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ լուսապատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ լուսապատճենով
6. Մեկ լուսանկար՝ 3X4 չափսի
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորմանը (այսուհետ՝ Թեստավորում) մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավաբանական և դատական սպասարկման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 43-34.1-Մ2-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Դիմումներն ընդունվում են 2024 թվականի մայիսի 14-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը ներառյալ՝ ժամը 24:00-ը ներառյալ։
Թեստավորումը կանցկացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Սարյան 22)՝ 2024 թվականի հունիսի 25-ին:
Թեստավորմանը մասնակցել ցանկացող քաղաքացիները Թեստավորման վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Սարյան 22, հեռախոսահամար՝ 015-58-08-08 (108,118), էլեկտրոնային փոստի հասցե՝ competence@psrc.am:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏ
20-05-2024
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ
25-06-2024
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ
11:00։00
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենք (ք. Երևան, Սարյան 22) ԹԵՍՏԻ ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ
90 րոպե
ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Ծրագրի մշակում
Խնդրի լուծում
Հաշվետվությունների մշակում
Տեղեկատվության հավաքագրում,վերլուծություն
Բարեվարքություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենք
ՀՀ ջրային օրենսգիրք
ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենք
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
«Լիցենզավորման մասին» օրենք
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք
Ինֆորմատիկա 8-րդ դասարան: Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2013 թ.,
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
27-06-2024 11:00:00
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
ք․Երևան Սարյան 22
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Հարցարան
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ
267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ psrcinfo@psrc.am
ՀԱՍՑԵ
ք. Երևան, Սարյան փող., 22 շենք
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
+37410-52-53-40
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
14-05-2024