ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 11.04.2024թ. որոշում թիվ 479Ա՝ Վաղարշակ Կոստյայի Թովմասյանից հարկային պարտավորությունների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին
06.05.2024
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 09/24 վարչական գործը՝ գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացիներ Վաղարշակ Կոստյայի Թովմասյանը /հասցե՝ ք.Էջմիածին, Վազգեն Առաջին փող., թիվ 48 Ա շենք, 26 բն., անձնագիր՝ _____________________/, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի 12.03.2024 թվականի թիվ 1190 գրության հիման վրա, 2024 թվականի մարտի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Վաղարշակ Կոստյայի Թովմասյանին ուղարկվել է ծանուցում /հիմք 12.03.2024թ. թիվ 1190/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջիններիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վաղարշակ Կոստյայի Թովմասյանը ստանալուց հետո, պնդում չեն ներկայացրել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից քաղվածքի՝ Վաղարշապատ համայնքում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է Վաղարշակ Կոստյայի Թովմասյանի սեփականությունը և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջիննեիս կողմից չեն կատարվել գույքահարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է` ք.Էջմիածին, Վազգեն Առաջին փողոցի թիվ 48 Ա շենքի թիվ 26 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկի գծով 45 100 /քառասունհինգ հազար հարյուր / ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 29 594 /քառասինը հազար հինգ հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ 2008-2018թթ. ապառքի գումար և 15 506 /տասնհինգ հազար հինգ հարյուր վեց/ ՀՀ դրամ 2008-2018թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Վաղարշապատ համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, 57-րդ հովածի 2-րդ մասով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Վաղարշակ Կոստյայի Թովմասյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր 45 100 /քառասունհինգ հազար հարյուր / ՀՀ դրամ, չվճարված հարկային պարտավորություն։
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (0231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`