Մրցույթ ՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
30.09.2022
Մրցույթ ՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010թվականի մարտի 4 –ի N 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության ( նշանակման) կարգի 2- րդ կետի համաձայն ՝ ՀՀ Շիրակի մարզի « Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ –ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար :
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2) ուսումնական հաստության ղեկավարման իրավունքը ( հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլէկտրոնային տարբերակներով,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ : Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի « Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ –ում 2022թվականի հոկտեմբերի 3 - ից 2022թվականի հոկտեմբերի 21- ը ներառյալ, ամեն օր ՝ ժամը 10: 00 –ից մինչև ժամը 15:00 –ը , բացի շաբաթ , կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային ՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թվականի նոյեմբերի 4 –ին ՝ ժամը 15 :00 –ին ՀՀ Շիրակի մարզի « Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ –ում , հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ գ. Ախուրյան Գյումրու խճ 16:
Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ ՝ Արտաշես Գևորգյանին
Հեռախոս ՝ 098141018
Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ գ. Ախուրյան, Գյումրու խճ 16:
Էլեկտրոնային հասցե՝ akhuryan1@schools.am
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ․ Ախուրյան, Գյումրու խճ16
Հեռ..` 093193131
Էլ. փոստ`