Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի
28.03.2024
1. Թումանյանի համայնքապետարանում 2024 թվականի ապրիլի 30-ին ժամը 1100 –ին տեղի կունենա անշարժ գույքերի աճուրդ-վաճառք 3 լոտով:
Լոտ 1. 06-004-0015-0027 կադաստրային ծածկագրի 0,02930 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գին սահմանել 470000 ՀՀ դրամ:
Լոտ 2. 06-004-0011-0017 կադաստրային ծածկագրի 0,00866 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գին սահմանել 175000 ՀՀ դրամ:
Լոտ 3. 06-004-0016-0090 կադաստրային ծածկագրի 0,01547 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գին սահմանել 200000 ՀՀ դրամ:
Հողամասերի աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով, մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Անշարժ գույքերի նկատմամբ սահմանափակումներ՝ ներառյալ սերվիտուտներ չկա: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Հայտերն ընդունվում են Թումանյանի համայնքապետարանում երկուշաբթիից-ուրբաթ, ժամը` 09։00 ից մինչև 18։00-ն: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել Թումանյանի համայնքապետարան կամ զանգահարել 098-048-046 հեռախոսահամարով:
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք․ Թումանյան, Կենտրոնական փողոց, շենք 1
Հեռ..` +37498048046
Վեբ կայք` tumanyancity.am
Էլ. փոստ`