Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործով որոշումը` վրիպակն ուղղելու մասին-դատական նիստի ծանուցում

03.05.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«Հայելի ակումբ» ժողովրդավարության
աջակցության հասարակական կազմակերպությանը
/ՀՀ, ք. Երևան, Բուզանդի 1/3/

«Հայելի ակումբ» ժողովրդավարության
աջակցության հասարակական կազմակերպությանը
/ՀՀ, ք. Երևան, Ա. Խաչատրյան 11 շենք, բնակարան 55/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործով որոշումը` վրիպակն ուղղելու մասին:


ԵԴ2/1901/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

02.05.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործին, ըստ հայցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդդեմ «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության` զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25․04․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 27.04.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 28.04.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.06.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 09.10.2023 թվականի որոշմամբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:
Թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.04.2024 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-3-րդ մասերի` դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու հարցը դատարանը լուծում է առանց դատական նիստ հրավիրելու (...):
Դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում:
Ուսումնասիրելով թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.04.2024 թվականին տեղի ունեցած դատական նիստի արձանագրությունը` դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ «Գործը դատաքննության նշանակելու մասին» 15.04.2024 թվականի որոշման մեջ թույլ է տրվել վրիպակ, այն Է` դատաքննության օր 09.07.2024թ., ժամը 11:30-ի փոխարեն նշվել է 09.06.2024թ., ժամը 11:30, որն էլ ենթակա է ուղղման:
Հաշվի առնելով վերոգրյալը` դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ուղղել գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ «Գործը դատաքննության նշանակելու մասին» 15.04.2024 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակը, այն է` 09.06.2024թ., ժամը 11:30-ի փոխարեն կարդալ` 09.07.2024թ., ժամը 11:30:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ուղղել թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործով գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ «Գործը դատաքննության նշանակելու մասին» 15.04.2024 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակը, այն է` «09.06.2024թ., ժամը 11:30» փոխարեն կարդալ «09.07.2024թ., ժամը 11:30»:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`