ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
18.04.2023
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2023 թվականի ապրիլի 19-ին ժամը 11։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու արտահերթ նիստը:
Օրակարգում՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի ընտրության մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին։
Համայնքի ավագանու անդամների գրանցումը Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմն իրականացնելու է 2023 թվականի ապրիլի 19-ին, ժամը 10:30-11:00-ն:
Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76
Հեռ..` 010684929
Վեբ կայք` www.jrvezh.am
Էլ. փոստ`