Սամվել Պետրոսյանի վերաբերյալ վարչական վարույթի ծանուցագիր
23.06.2023
Հարգելի Ս․Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` <<Վարչական իրավախատումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը։
2023 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 17։30-ին, նշանակված վարչական վարույթը հետաձգվել է՝ Սամվել Անդրանիկի Պետրոսյանի կողմից պատշաճ ծանուցում չունենալու հիմքով։
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023 թվականի հունիսի 26-ին ժամը` 17:30-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Մեղրի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժին, հասցե` ք. Մեղրի, փ Զ.Անդրանիկի 2 , 4-րդ հարկ:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Զ․Անդրանիկի 2
Հեռ..` 286 4 3500
Էլ. փոստ`