Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ

05.10.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի 2-րդ մասո


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 060656505 info@mecamor.am
05.10.2023թ.
Մաքուր ԱվազՍՊԸ տնօրեն՝ Գ․Առուստամյանին
Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Քանաքեռցու,
Զաքարիա Քանաքեռցու փող․ 131/2շ․, բն․ 23


ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ, ԺԱՄԻ ԵՎ ՏԵՂԻ ՄԱՍԻՆ


ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի 2-րդ մասով, հայտնում է Ձեզ, որ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին ժամը 12։00–ին համայնքապետարանի վարչական շենքում /հասցե՝ Վարչական Կենտրոն շ․1/ տեղի կունենա վարչական հանձնաժողովի նիստ, որտեղ քննության կառնվի Ձեր կողմից ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին հարող հատվածի ձախ մասում առանց թույլտվության բարձրավոլտ էլեկտրասնուցման գծի և էլեկտրաենթակայանի կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու դեպքը։
Միևնույն ժամանակ հայտնվում է, որ Դուք իրավունք ունեք վարույթին մասնակցել ինքնուրույն, Ձեր ներկայացուցչի միջոցով կամ նրանց հետ միասին՝ այդ թվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ փաստաբանի միջոցով։
Ձեր կամ Ձեր ներկայացուցչի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար։


Հարգանքով՝




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Վ․ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կատարող՝ Իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ Ա․Քերոբյան
Հեռ․ 094-52-64-28



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
________________________________________
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հոկտեմբերի 2023 թվականի N 2427-Ա

«ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 2023 թվականի սեպտեմբերի 07-ին կազմված արձանագրության հիման վրա, «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
2․Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 2023 թվականի սեպտեմբերի 07-ին կազմված արձանագրության համաձայն՝ «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ»ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին հարող հատվածի ձախ մասում, առանց համապատասխան թույլտվության՝ իրականացվել է բարձրավոլտ էլեկտրասնուցման գծի և էլեկտրաենթակայանի կառուցման շինարարական աշխատանքներ։
2023 թվականի սեպտեմբերի 11-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2023 թվականի սեպտեմբերի 25-ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է , «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ»ՍՊ ընկերության տնօրեն Գոռ Առուստամյանը, վերջինս փոստային անդորրագրի հետադարձ ծանուցումը հանձնաժողովը չի ստացել։Ելնելով անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասին ա/ ենթակետի գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել։
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն`գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել։
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով: Այդ դեպքում թույլատրվում է մինչև երկու անգամ երկարաձգում՝ հիշյալ ժամկետի պահպանմամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության, 53-րդ և 58-60-րդ հոդվածների պահանջներով։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով՝ «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ»ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգել մինչև 10 օր ժամկետով։
2․ Աույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:
3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք ք.Մեծամնոր

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`