ԳԱԳԻԿ ՊԱՊԻԿՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
29.12.2023
2023 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ քաղաքացի Գագիկ Պապիկյանի աղբահանության դիմաց պարտավորությունները Ստեփանավան համայնքի բյուջեի նկատմամբ կազմում է՝ 56660 /հիսունվեց հազար վեց հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 18-րդ հոդվածների, 20-րդ հոդվածի 2-րդ մասով, Ստեփանավան համայնքի ավագանու կողմից սահմանված աղբահանության դիմաց պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման: