Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի հոդված 59

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայրապետ Արմենակի Վարադանյանին /ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, 3-րդ թաղ․, 12 հնկց․, 37 մ/շ․, 13 բն./ ուղարկվել է համայնքի ղեկավարի 24.11.2023թ. N 8042 ծանուցումն ու 21.11.2023թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը վերադարձվել է «տեղափոխված» նշումով/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /11.01.2024թ. արձանագրություն N14/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Հայրապետ Վարդանյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Opel Vectra 2.0 L, p/h` 34DT546/ 2021-2023թ. համար՝ 39.915 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 34.500 ՀՀ դրամ, տույժը՝ 5.415 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին և 2016-2020թ. համար՝ 79.890 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 57.500 ՀՀ դրամ, տույժը՝ 22.390 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Opel Vectra 1.8, p/h` 35PA525/ 2021-2023թ. համար՝ 39.915 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 34.500 ՀՀ դրամ, տույժը՝ 5.415 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին և 2018-2020թ. համար՝ 42.962 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 31.625 ՀՀ դրամ, տույժը՝ 11.337 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ VAZ21122, p/h` 35ZA667/ 2021-2023թ. համար՝ 31.584 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 27.300 ՀՀ դրամ, տույժը՝ 4.284 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Pontiac Fiero, p/h` 37 DL285/ 2022-2023թ. համար՝ 10.020 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 9.750 ՀՀ դրամ, տույժը՝ 270 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին և փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ BMW 520 I, p/h` 37 MQ589/ 2022-2023թ. համար՝ 46.401 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 44.377 ՀՀ դրամ, տույժը՝ 2.024 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 02343040

Էլ. փոստ`