Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԱՐԻԿ ԽԱՉԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԱԾՔԸ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մաս

Ղեկավարվելով ,,Տեղական Ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 19.01.2024թ. N413 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին / պատշաճ ծանուցվել Է 19.01.2024թ-ին առձեռն/, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /25.01.2024թ. N 58 արձանագրություն/ առաջարկը, Գարիկ Խաչիկի Դավթյանի կողմից Մասիս համայնք, գ․Այնթապում 03-012-0298-0008 կադաստրային ծածկագրով գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը ոչ նպատակային օգտագործելու համար. որոշում եմ՝

1.Գարիկ Խաչիկի Դավթյանի նկատմամբ / ծնված՝ 19.02.1972թ, նույնականացման քարտ՝ 006537187 տրված՝ 31.05.2017թ-ին 044-ի կողմից, բնակվում է համայնք Մասիս գ․Այնթապ 14-րդ փողոց տուն 14 / նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000/ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2.Տուգանքը վճարել Մասիսի համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

3.Պարտավորեցնել Գարիկ Խաչիկի Դավթյանին, որոշումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում վերացնել Մասիս համայնք գ․Այնթապում սեփականության իրաավունքով պատկանող 03-012-0298-0008 կադաստրային ծածկագրով գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա կուտակած մետաղյա ջարդոնները և շինարարական աղբը՝ տարածքը բերելով նախկին տեսքին։

4.Սույն որոշման 3-րդ կետի պահանջը վերը նշված ժամկետում չկատարելու դեպքում հողամասի մաքրման աշխատանքների իրականացումը վերապահել համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնին։

5.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:

6.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

7.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

8.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`