Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վլադիկ Սլավիկի Ավետիսյանը /ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Գեղանիստ, 1 փող․, 91 տ․/ 17․01.2024թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 21.12.2023թ. N 8871 ծանուցումն ու 13.12.2023թ. դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /19.02.2024թ. արձանագրություն N72/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Վլադիկ Ավետիսյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրոմիջոցի գույքահարկի՝ /մակնիշը՝ Mercedes-Benz S 430, պ/հ՝ 61VL161/ 2017-2020թթ․ համար՝ 666․862 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 492․250 ՀՀ դրամ, տույժը՝ 174․612 ՀՀ դրամ 900435108023 հաշվեհամարին և 2021-2023թթ․համար՝ 470․144 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 402․750 ՀՀ դրամ, տույժը՝ 4․296 ՀՀ դրամ 900435108023 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-028-0045-0120/ 2021-2023թթ․ համար՝ 22․420 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 19․447 ՀՀ դրամ, տույժը՝ 2․973 ՀՀ դրամ 900435003844 հաշվեհամարին և անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-028-0103-0023/ 2021-2023թթ․ համար՝ 8․861 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 7․677 ՀՀ դրամ, տույժը՝ 1․284 ՀՀ դրամ 900435003844 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`