Գայանե Ենոքի Սիմոնյանին վարչական վարույթի վերաբերյալ ծանուցելու մասին
21.03.2024
Գայանե Ենոքի Սիմոնյանին
(հասցե՝ Վաղարշապատ համայնք, ք․Էջմիածին, Շահումյան փող․, թիվ 48 շ․, թիվ 48 բն․)
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող մարմինը <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ` Ձեր կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Դուք Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի, թիվ 48 հասցեում փողոցում խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները իրականացրել եք առևտուր ոչ սահմանված տեղում:
Տեղեկացնում ենք, որ հարուցված վարչական վարույթի ընթացքի վերաբերյալ Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի։
Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 650):
Հասցե` Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի 0
Հեռ..` +374 (231) 53663
Վեբ կայք` https://ejmiatsin.am/
Էլ. փոստ`