Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԵՐԳԵՅ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ համայնքի ղեկավարի որոշման պահանջների կատարման վերաբերյալ

21.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք 162-րդ հոդված 1-ին մաս

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ս․ Հակոբյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հ․ Հովեյանին 18-ը նոյեմբերի 2023 թվականի N 51/5433 գրությամբ և կից փաստաթղթերով տեղեկացրել է առ այն, որ Դուք 2023 թվականի նոյեմբերի 18-ին Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում՝ մայթեզրին, Ձեր կողմից վարած ‹‹Ford Transit›› մակնիշի 34CA748 պետհամարանիշի ավտոմեքենայով զբաղվել եք գյուղմթերքի վաճառքով՝ առանց համապատասխան թույլտվության։ Վերը նշվածի վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժնի ՀՈԲ-ի տեսուչ, ոստիկանության լեյտենատ Հ․ Ավետիսյանի կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, ինչի հիման վրա ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի 24-ը նոյեմբերի 2023 թվականին N 1659-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված դրույթներով, վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը ապահովելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի վարչական վարույթ իրականացնող հարցերով հանձնաժողովը լսումների օր էր նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 1115-ին։ Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1 հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածի պահանջներով վարչական վարույթ հարուցելու մասին որոշումը, ինչպես նաև վարչական վարույթի լսումների վերաբերյալ ծանուցումը Ձեզ է ուղարկվել փոստային առաքման եղանակով, որը սակայն Մարտունու համայնքապետարան է վերադարձվել «մերժված է» մատնշմամբ։ Միաժամանակ պետք է նշել նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտ կայացնելու համար: Հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի վարչական վարույթ իրականացնող հարցերով հանձնաժողովի կողմից կազմված թիվ 29 արձանագրությունը և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի 06-ը դեկտեմբերի 2023 թվականի N 1720-Ա որոշմամբ Ձեր նկատմամբ նշանակվել է վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով (յոթանասուն հազար Հայաստանի Հանրապետության դրամ)։ Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, սույն որոշման մասին Ձեզ ծանուցվել է փոստային առաքման եղանակով՝ հետադարձ ծանուցմամբ, որը կրկին Մարտունու համայնքապետարան է վերադարձվել «մերժված է» մատնշմամբ, ինչը փաստում է այն հանգամանքը, որ Դուք պատշաճ տեղեկացվել եք փոստային բաժանմունքի կողմից Ձեզ հասցեագրված փոստային առաքման վերաբերյալ, սակայն հրաժարվել եք այն ստանալուց, որի մասին առաքանիների վրա առկա է համապատասխան նշումը՝ «մերժված է»։ Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի պահանջները, առաջարկվում է Ձեզ ծանուցումը ստանալու պահից 5-օրյա ժամկետում վճարել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի 06-ը դեկտեմբերի 2023 թվականի N 1720-Ա որոշմամբ Ձեր նկատմամբ նշանակված վարչական տույժը՝ Մարտունու համայնքապետարանի 900145101169 հաշվեհամարին։ Կից Ձեզ է ուղարկվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի 24-ը նոյեմբերի 2023 թվականին N 1659-Ա որոշմամբ վարչական վարույթ հարուցելու մասին որոշումը, վարչական վարույթի լսումների վերաբերյալ ծանուցումը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի 06-ը դեկտեմբերի 2023 թվականի N 1720-Ա որոշումը։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2, 3-րդ հարկ

Հեռ..` 060743401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`