Նորայր Աշոտի Մկրտչյանին ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք Գ․ Արշալույս 23 փողոց 19 տուն ԾԱՆՈՒՑՈՒՄ N64ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ (ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ) ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
26.04.2024
Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն E-community ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի /HONDA ODYSSEY մակնիշի 36XS360/ պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է՝ Ձեր սեփականությունը և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել գույքահարկ վճարելու պարտավորությունները՝ 2021-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ 2021-2023թթ կազմում են՝ 258707 /երկու հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր յոթ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 222936/երկու հարյուր քսաներկու հազար ինը հարյուր երեսունվեց / ՀՀ դրամ, տույժ՝ 35771/ երեսունհինգ հազար յոթ հարյուր յոթանասունմեկ / ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:
Հասցե` Արմավիրի մարզ Խոյ համայնք Մաշտոց 30
Հեռ..` 060888999 /89/
Էլ. փոստ`