Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հրաչյա Արթուրի Բաբաջանյանին ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք Գ․ Արշալույս 23 փողոց 26 տուն ԾԱՆՈՒՑՈՒՄ N65ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ (ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ) ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն E-community ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի /MERCEDES-BENZ S 500 մակնիշի 06VV660/ պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է՝ Ձեր սեփականությունը և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել գույքահարկ վճարելու պարտավորությունները՝ 2021-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ 2021-2023թթ կազմում են՝ 768746 /յոթ հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 667500/վեց հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ, տույժ՝ 101246/ հարյուր մեկ հազար երկու հարյուր քառասունվեց / ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:

Հասցե` Արմավիրի մարզ Խոյ համայնք Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`