Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

01.08.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի N319-N որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման)մասին» կարգի 6-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզի “Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց” պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
բ) բարձրագույն կրթությունը,
գ) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
- Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
- Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ),
- Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
- Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցի կառավարման խորհրդին` ամեն օր, ժամը 1000-ից 1600:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2014 թվականի սեպտեմբերի 4-ը ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա 2014 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 1400-ին, Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ Արթիկի թիվ 1 հատուկ դպրոցում (հասցեն` ք. Արթիկ Սասունցի Դավթի 1, հեռ. 0244 5-28-31) կամ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում (ք. Գյումրի, Գայի 14, 0312 5-05-10):

ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Սասունցի Դավթի 1

Հեռ..` +374 244 52831, +374 94 053778

Էլ. փոստ`