Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

06.08.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի N319-N որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման)մասին» կարգի 6-րդ կետ

ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը,
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2014 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2014 թվականի սեպտեմբերի 18-ը, ժամը 900 –ից մինչև 1500 ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2014 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 1400 -ին, Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցում:
Մանրամասների հետ ծանոթանալ Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցում (հասցե` Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մուշ 2/2, հեռ. 094 37-65-74) կամ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում (ք. Գյումրի, Գայի 14, 0312 5-05-10):



ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մուշ 2/2

Հեռ..` +374 94 376574

Էլ. փոստ`