Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Լոռու մարզի Լեռնահովիտի Սարգիս Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

29.08.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` « ՀՀ Լոռու մարզի Լեռնահովիտի Սարգիս Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

«ՀՀ Լոռու մարզի Լեռնահովիտի Սարգիս Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: 1.«ՀՀ Լոռու մարզի Լեռնահովիտի Սարգիս Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց »ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները,ովքեր ունեն` ա.բարձրագույն կրթություն, բ.ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր): 2.Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` ա.դիմում`հաստատության խորհրդի նախագահի անունով, բ. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, գ.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, դ.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/, ե.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /առկայության դեպքում/, զ.աշխատանքային գրքույկի պատճենը: 3. Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակի հետ,իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին: 4.Մրցույթին մասնակցելու համար դիմումները /փաստաթղթերը` բնօրինակներ/ ներկայացնել մինչև 2014թ. հոկտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր` ժամը 1000-ից 1600-ը, բացի շաբաթ, կիրակի օրերից, « ՀՀ Լոռու մարզի Լեռնահովիտի Սարգիս Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի խորհրդին: Մրցույթը տեղի կունենա 2014թ. Հոկտեմբերի 8-ին` ժամը 1300-ին, « ՀՀ Լոռու մարզի Լեռնահովիտի Սարգիս Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ում հասցեն` ՀՀ Լոռու մարզ գ. Լեռնահովիտ:Տեղեկությունների համար զանգահարել`(094)01-70-89 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, գ. Լեռնահովիտ

Հեռ..` +374 94 017089

Էլ. փոստ`