Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «ՀՀ Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

22.10.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության մասին» կարգի 6-րդ կետ

«ՀՀ Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2014թ. Նոյեմբերի 24–ը ներառյալ,ամեն օր` ժամը 10.00-ից 16.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2014թ. Նոյեմբերի 27-ին` ժամը 14.00-ին , Հագվու հիմնական դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել (094) 60-96-51հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, գ. Հագվի, փողոց 5, շենք 37/1

Հեռ..` +374 94 609651