Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի ,Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց. ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

18.12.2014

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան Միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թ. N 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի <<Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2. բարձրագույն կրթությունը.
3. ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6. աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Մրցույթը տեղի կունենա 2015 թվականի փետրվարի 2-ին, ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղական համայնքում, <<Առատաշենի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության շենքում, ժամը 11:00-ին:
Հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից՝ 30 օրվա ընթացքում:
Մրցույթի երկրորդ հայտարարությունը կհրապարակվի մրցույթի առաջին հայտարարության հրապարակման օրվան հաջորդող հինգերորդ օրը:

 

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Առատաշեն, Մաշտոցի 6

Հեռ..` +374 231 (93) 744644