Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Երևանի N12 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

24.02.2015

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի N12 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի4-ի N319 որոշում

Հայտարարություն
Մրցույթ «Երևանի N12 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
«Երևանի N12 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիություն
2. Բարձրագույն կրթություն
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը/հավաստագիր/
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1.Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/:
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը
հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/:
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են 2015թ. մարտի 3-ից ապրիլի 4-ը ներառյալ, ժամը 1000-1400–ը՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2015թ. ապրիլի 8-ին, ժամը 1400-ին, Երևանի N12 հատուկ դպրոցում,հասցեն՝ ք. Երևան Ս. Վրացյան 75: Տեղեկությունների համար զանգահարել՝010-55-22-41 հեռախոսահամարով:

Կառավարման խորհուրդ
 

Հասցե` Ք. Երևան, Սիմոն Վրացյան 75

Հեռ..` +374 10 552241

Էլ. փոստ`