Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լապտերիկ– մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության երաժշտական ղեկավարի (երաժշտության դաստիարակ) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

14.06.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Գյումրի համայնքի «Լապտերիկ– մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 17.02.2022թ․-ի N08-Ն հրաման

Գյումրի համայնքի «Լապտերիկ– մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի
տնօրենի 2023 թվականի մայիսի 29–ի N 26-Լ 1 հրամանի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լապտերիկ– մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության երաժշտական ղեկավարի (երաժշտության դաստիարակ) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
N Թափուր պաշտոնի անվանումը/դրույքաչափ Հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները) Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը)
1 2 3 4 5
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Լապտերիկ– մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության երաժշտական ղեկավարի (երաժշտության դաստիարակ)/ 0.5 դրույք 1) Որակավորման պահանջները`
նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`
1) միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:
2) Ընդհանրական պահանջները.
1) նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.
ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները,
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=95877 10/14
«Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության» օրինակելի կանոնադրությունը, նախադպրոցական կրթական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող նախարարության նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.
բ. նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության և ուսուցման մեթոդիկան, ունենա
հոգեբանամանկավարժական տարրական պատրաստվածություն, իմանա երեխայի անձի տարիքային և անհատական
զարգացման, ինչպես նաև տարբեր տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, զգայական ընկալումների և
երաժշտական կարողությունների առանձնահատկությունները, մանկական երաժշտական ստեղծագործությունները,
մասնագիտորեն տիրապետի երաժշտական գործիքի կատարման տեխնիկային.
գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտական ղեկավարի (երաժշտության դաստիարակ) թափուր պաշտոնի մրցույթի մասնակիցների` 3-րդ սյունակի 1-ին կետով նախատեսված պահանջները հավասարապես բավարարելու դեպքում մրցութային Հանձնաժողովի կողմից մասնակցին հաղթող ճանաչելու մասին որոշում կայացնելիս կարող են հաշվի առնվել նաև 2-րդ կետով նշված լրացուցիչ պայմանները։ Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել
մանկավարժական գործունեության իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար: 1)դիմում (Ձև 1)․
2)անձը հաստատող փաստաթուղթ․
3)կրթության մասին փաստաթուղթ.
4)աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)․
5)ինքնակենսագրություն․
6)մեկ լուսանկար՝ 3x4 չափի․
7)այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ
զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության
դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Մրցույթն անցկացնելու վայրը, օրը, ժամը Դիմումների և փաստաթղթերի ընդունումը Դիմումների և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները
Վայրը՝ ք․ Գյումրի, Վարդանանց հր․ 1, Գյումրու համայնքապետարան 3–րդ հարկ, նիստերի դահլիճ
օրը՝ 2023 թվականի հունիսի 30–ին, ժամը՝ 11։00 Փաստաթղթերը ներկայացնելու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Գյումրի համայնքի «Լապտերիկ– մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (հեռ. 077620143)։ Հարցաշարերը տեղադրված են ԿԳՄՍՆ կայքում (Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «25» մարտի 2022 թվական N 471 - Ա/2 հրաման)։
Փաստաթղթերի ընդունումը՝ ամեն օր, ժամը 09:00 – 17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից։ 2023 թվականի մայիսի 29–ից հունիսի
23 -ը ներառյալ:

Հասցե` ՝ ք․ Գյումրի, Վարդանանց հր․ 1, Գյումրու համայնքապետարան

Հեռ..` +37477620143

Էլ. փոստ`