Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Յուքոմ ընկերությանը պատկանող գույքի (Օդորակիչ, օդակարգավորիչ և գեներատորներ սարքերի օտարում) բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

07.09.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Յուքոմ>> ՓԲԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

2023 թ սեպտեմբերի 25-ին Լոտ 1-ժամը՝ 11.00 և Լոտ 2-ժամը՝ 12:00: Կազմակերպիչ <<Յուքոմ>> ՓԲ ընկերության կողմից ք. Երևան, Րաֆֆու 111(Յուքոմ ընկերության պահեստային տարածք) հասցեում կանցկացվի 2 աճուրդ՝ դասական եղանակով: Բաց աճուրդի են ներկայացված <<Յուքոմ>> ընկերությանը պատկանող գույքը:
Լոտ 1 մեկնարկային արժեքն է՝ 750.000 ՀՀ դրամ
Լոտ 2 մեկնարկային արժեքն է՝ 150.000 ՀՀ դրամ
Վաճառքի ներկայացված գույքը նախկինում շահագործվել է ընկերության կողմից և համարվում է օգտագործված: Գույքը օտարվում է <<ինչպես առկա է>> վիճակով: Գույքի տեղափոխումը իրականացվելու է գնորդի հաշվին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընկերության կողմից չեն տրվում ապրանքի երաշխիքներ: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ապրանքի հետագա շահագործման ժամկետի համար,ինչպես նաև շահագործման ընթացքում ի հայտ եկած թերությունների և (կամ) այլ խնդիրների համար:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, մասնակցի վկայական /տրամադրվում է տեղում/, հաղթող է ճանաչվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը, նախավճարը կազմում է ՝լոտի 5 տոկոսի չափով,որը վճարվում է կազմակերպչին՝ աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ՝ բանկային փոխանցման միջոցով: Գույքի ուսումնասիրումը ՝ մինչև աճուրդի բացմանը նախորդող յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-16:00`ք.Երևան, Րաֆֆու 111 հասցեում:Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը աճուրդի անցկացման վայրն է, պատճենը տրամադրվում է դիմումի հիման վրա:
Նախավճարի վճարման բանկային տվյալներն են՝
Բանկ՝ <<Էլչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> ՓԲԸ,հ/հ 217001-264993-001

Հասցե` ՀՀ. Ք. Երևան,Դավիթ Անհաղթի 8/4

Հեռ..` +37495988155

Վեբ կայք` https://www.ucom.am/hy/footer/general/tender/

Էլ. փոստ`