Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Արցախբանկ» ՓԲԸ Ախթամար մասնաճյուղի գործունեության դադարեցման վերաբերյալ

07.09.2023

Տիպ` Բանկի մասնաճյուղերի, բանկի և օտարերկրյա բանկի ներկայացուցչությունների գործունեության դադարեցման վերաբերյալ ծանուցում
Հայտատու` Արցախբանկ ՓԲԸ
ՀՀ կենտրոնական բանկի Կանոնակարգ 1, Գլուխ 11, 72-րդ կետ


Նպատակ ունենալով բարձրացնել «Արցախբանկ» ՓԲԸ գործունեության արդյունավետությունը՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվում է ք. Ստեփանակերտ, Ա.Հեքիմյան 2/38 հասցեում գտնվող «Արցախբանկ» ՓԲԸ Ախթամար մասնաճյուղի գործունեությունը:

Մասնաճյուղի՝ ավանդատու հանդիսացող, ոսկու գրավադրմամբ վարկ ունեցող հաճախորդներին խնդրում ենք դիմել ԱՀ, ք.Ստեփանակերտ, Ադմ.Իսակովի 15/29 հասցեում գործող Բանկի Հաղթանակ մասնաճյուղ՝ երկուշաբթիից – ուրբաթ` ժամը 9:30 - 17:00 (հեռախոսահամարներ` +374 12 777772, +374 47 971656, +374 47 951656):

Ս.թ. սեպտեմբերի 15-ից Ախթամար մասնաճյուղի հաճախորդները կարող են շարունակել լիարժեք օգտվել բանկային ծառայություններից Բանկի ք.Ստեփանակերտում գործող ցանկացած մասնաճյուղից, ինչպես նաև առցանց՝ Ինտերնետ-Բանկ համակարգի և Artsakhbank Mobile հավելվածի միջոցով: Հաշվետեր և քարտապան հանդիսացող հաճախորդներին` խնդրում ենք դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ նորացված հաշվեհամարների վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրեր ստորագրելու նպատակով:

Բանկի մասնաճյուղերի հասցեներին, հեռախոսահամարներին և աշխատանքային ռեժիմին մանրամասն կարող եք ծանոթանալ www.artsakhbank.am կայքում:

Շնորհակալություն ենք հայտնում «Արցախբանկ» ՓԲԸ ծառայություններից օգտվելու համար:

Հասցե` ք.Երևան Չարենցի 1Բ

Հեռ..` +374 60 747739(183)

Վեբ կայք` https://www.artsakhbank.am

Էլ. փոստ`