Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի «Լուսառատի «Մանչուկ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում դաստիարակի 1,25 դրույքով, ֆիզ.հրահանգչի 0,5 դրույքով թափուր աշխատատեղերը համալրելու համար

16.10.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Լուսառատ բնակավայրի «Լուսառատի «Մանչուկ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն հրաման

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի «Լուսառատի «Մանչուկ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում դաստիարակի 1,25 դրույքով, ֆիզ.հրահանգչի 0,5 դրույքով թափուր աշխատատեղերը համալրելու համար:
Դաստիարակի, ֆիզ. հրահանգչի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև1/
2. Միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության մանկավարժական ստաժ:
3.Անձը հաստատող փաստաթուղթ
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5.Ինքնակենսագրություն
6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում են: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ՀՀ Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք էջում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 16.10.2023թ-ից մինչև 10.11.2023թ ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000- 1800-ը՝ հետևյալ հասցեով՝ Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի Բաղրամյան 1 :
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 14 -ին ժամը 1400-ին Լուսառատ բնակավայրի «Լուսառատի «Մանչուկ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում :
Հասցե՝ Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի Բաղրամյան 1 :
Էլեկտրոնային հասցե manchuk.mankapartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 094-47-93-06 հեռախոսահամարով:

Հասցե` Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի Բաղրամյան 1

Հեռ..` 094-47-93-06

Էլ. փոստ`