Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

25.10.2023 թվականի թիվ 3-1 ծանուցում՝ Արտուշ Ռազմիկի Բոստանչյանի ժառանգներին

30.10.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ԴԱՀԿ ՍՊԸ
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 35 հոդված

Արտուշ Ռազմիկի Բոստանչյանի ժառանգներին
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ,
Զոր. Անդրանիկի 63/17

Ծանուցում

2007 թվականի մայիսի 4-ին Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի և Արտուշ Բոստանչյանի միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 739-507 պայմանագիրը, համաձայն որի վեջինիս տրամադրվել է 10.000 քմ. հողատարածք՝ Սևան - Գավառ մայրուղու 22 կմ., ճանապարհից վերև հատվածում:
Արտուշ Բոստանչյանը 2010 թվականի սեպտեմբերի 7-ին մահացել է, սակայն նշված պայմանագրից ծագող իրավունքը դեռևս կադաստրի կոմիտեում գրանցված է Արտուշ Բոստանչյանի անվամբ և Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ում որպես վարձակալ հաշվառված է Արտուշ Բոստանչյանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անշարժ գույք վարձակալած քաղաքացու մահվան դեպքում վարձակալության պայմանագրով նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են ժառանգին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Վերոգրյալի հիման վրա հայտնում ենք Ձեզ, որ եթե ընդունել եք ժառանգություն կամ ընդունել եք մասնակի ապա պայմանագրով Արտուշ Բոստանչյանի իրավունքները և պարտականությունները անցնում են Ձեզ:

Եթե ցանկանում եք պայմանագրով Արտուշ Բոստանչյանի կողմից ստանձնած պայմանագրից բխող պարտականությունները շարունակել կամ չեք ցանկանում շարունակել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ապա սույն ծանուցումը ստանալուց 7 (յոթ) օրվա ընթացքում կարող եք դիմել կամ ներկայանալ ԴԱՀԿ ՍՊ ընկերություն հասցե՝ քաղաք Երևան, Իսահակյան փողոց 28 շենք, հեռ. 044-300-703 կամ Սևան ազգային պարկ ՊՈԱԿ հասցե՝ քաղաք Սևան, Կ. Բանակի 56, հեռ. 0261-2-40-44 պայմանագրի հետագա ընթացքը լուծելու նպատակով:
Հայտնում ենք նաև, որ սույն ծանուցումը պաշտոնական հայտարարությունների կայքում հրապարակելուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում Ձեր չներկայանալը կամ դիմում չներկայացնելը կհամարենք որ հրաժարվում եք՝ Արտուշ Բոստանչյանի կողմից պայմանագրով ստանձնած իրավունքները և պարտականությունները շարունակելուց և օրենքի ուժով այն կհամարվի դադարեցված:

Հասցե` ք.Երևան, Իսահակյան փողոց 28 շենք

Հեռ..` 044-300-703, 011-333-703, 041-333-704

Վեբ կայք` dahk.am

Էլ. փոստ`