Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

25.10.2023 թվականի թիվ 1-1 ծանուցում՝ Վոլոդյա Արամի Ավայանի ժառանգներին ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 11-43 շենք, բն.14

30.10.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ԴԱՀԿ ՍՊԸ
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 35 հոդված

Ծանուցում

2008 թվականի ապրիլի 15-ին Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի և Վոլոդյա Արամի Ավայանի միջև կնքվել է Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1162 պայմանագիրը, համաձայն որի վեջինիս տրամադրվել է 10.000 քմ. հողատարածք՝ Դարանակ համայնքի ափամերձ հատվածում:
Վոլոդյա Արամի Ավայանը 2014 թվականի փետրվարի 3-ին մահացել է, սակայն նշված պայմանագրից ծագող իրավունքը դեռևս կադաստրի կոմիտեում գրանցված է Վոլոդյա Արամի Ավայանի անվամբ և Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ում որպես վարձակալ հաշվառված է Վոլոդյա Ավայանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անշարժ գույք վարձակալած քաղաքացու մահվան դեպքում վարձակալության պայմանագրով նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են ժառանգին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Վերոգրյալի հիման վրա հայտնում ենք Ձեզ, որ եթե ընդունել եք ժառանգություն կամ ընդունել եք մասնակի ապա վարձակալության պայմանագրով Վոլոդյա Արամի Ավայանի իրավունքները և պարտականությունները անցնում են Ձեզ:
Եթե ցանկանում եք վարձակալության պայմանագրով Վոլոդյա Արամի Ավայանի կողմից ստանձնած պայմանագրից բխող պարտականությունները շարունակել կամ չեք ցանկանում շարունակել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ապա սույն ծանուցումը հրապարակելուց 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կարող եք դիմել կամ ներկայանալ ԴԱՀԿ ՍՊ ընկերություն հասցե՝ քաղաք Երևան, Իսահակյան փողոց 28 շենք, հեռ. 044-300-703 կամ Սևան ազգային պարկ ՊՈԱԿ հասցե՝ քաղաք Սևան, Կ. Բանակի 56, հեռ. 0261-2-40-44 պայմանագրի հետագա ընթացքը լուծելու նպատակով:
Հայտնում ենք նաև, որ սույն ծանուցումը պաշտոնական հայտարարությունների կայքում հրապարակելուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում Ձեր չներկայանալը կամ դիմում չներկայացնելը կհամարենք որ հրաժարվում եք՝ Վոլոդյա Արամի Ավայանի կողմից պայմանագրով ստանձնած իրավունքները և պարտականությունները շարունակելուց և օրենքի ուժով այն կհամարվի դադարեցված:

Հասցե` ք.Երևան, Իսահակյան փողոց 28 շենք

Հեռ..` 044-300-703, 011-333-703, 041-333-704

Վեբ կայք` dahk.am

Էլ. փոստ`