Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

26.10.2023 թվականի թիվ 4-1 ծանուցում՝ Ֆիրդուս Զարզանդի Սարոյանի ժառանգներին ք. Էջմիածին, Չարենցի փողոց 4 շենք, բն. 36

30.10.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ԴԱՀԿ ՍՊԸ
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 35 հոդված

Ծանուցում

2008 թվականի նոյեմբերի 6-ին Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի և Ֆիրդուս Սարոյանի միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1315-1000-304 պայմանագիրը, համաձայն որի վեջինիս տրամադրվել է 35.000 քմ. հողատարածք՝ Շորժա գյուղի ափամերձ հատվածում:
Ֆիրդուս Սարոյանի մահը գրանցվել է՝ 2012 թվականի հունիսի 18-ին, սակայն նշված պայմանագրից ծագող իրավունքը դեռևս կադաստրի կոմիտեում գրանցված է Ֆիրդուս Սարոյանի անվամբ և Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ում որպես վարձակալ հաշվառված է Ֆիրդուս Սարոյանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անշարժ գույք վարձակալած քաղաքացու մահվան դեպքում վարձակալության պայմանագրով նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են ժառանգին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Վերոգրյալի հիման վրա հայտնում ենք Ձեզ, որ եթե ընդունել եք ժառանգություն կամ ընդունել եք մասնակի ապա պայմանագրով Ֆիրդուս Սարոյանի իրավունքները և պարտականությունները անցնում են Ձեզ:

Եթե ցանկանում եք պայմանագրով Ֆիրդուս Սարոյանի կողմից ստանձնած պայմանագրից բխող պարտականությունները շարունակել կամ չեք ցանկանում շարունակել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ապա սույն ծանուցումը հրապարակելուց 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կարող եք դիմել կամ ներկայանալ ԴԱՀԿ ՍՊ ընկերություն հասցե՝ քաղաք Երևան, Իսահակյան փողոց 28 շենք, հեռ. 044-300-703 կամ Սևան ազգային պարկ ՊՈԱԿ հասցե՝ քաղաք Սևան, Կ. Բանակի 56, հեռ. 0261-2-40-44 պայմանագրի հետագա ընթացքը լուծելու նպատակով:
Հայտնում ենք նաև, որ սույն ծանուցումը պաշտոնական հայտարարությունների կայքում հրապարակելուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում Ձեր չներկայանալը կամ դիմում չներկայացնելը կհամարենք որ հրաժարվում եք՝ Ֆիրդուս Սարոյանի կողմից պայմանագրով ստանձնած իրավունքները և պարտականությունները շարունակելուց և օրենքի ուժով այն կհամարվի դադարեցված:

Հասցե` ք.Երևան, Իսահակյան փողոց 28 շենք

Հեռ..` 044-300-703, 011-333-703, 041-333-704

Վեբ կայք` dahk.am

Էլ. փոստ`