Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Արցախբանկ» ՓԲԸ Արցախի տարածքում մասնաճյուղերի գործունեության դադարեցման վերաբերյալ

30.10.2023

Տիպ` Բանկի մասնաճյուղերի, բանկի և օտարերկրյա բանկի ներկայացուցչությունների գործունեության դադարեցման վերաբերյալ ծանուցում
Հայտատու` Արցախբանկ ՓԲԸ
ՀՀ կենտրոնական բանկի Կանոնակարգ 1, Գլուխ 11, 72-րդ կետ

Համաձայն ՀՀ ԿԲ նախագահի թիվ 1/524Ա Որոշման առ 18.10.2023թ. դադարեցվում են «Արցախբանկ» ՓԲԸ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, «Դրմբոն», «Տիգրանակերտ», «Հաղթանակ» և «Վերածնունդ» մասնաճյուղերի գործունեությունը:

Մասնաճյուղերի ավանդատու, վարկառու, քարտապան և հաշվետեր հանդիսացող հաճախորդները կարող են շարունակել լիարժեք օգտվել բանկային ծառայություններից Բանկի ք.Երևանում գործող ցանկացած մասնաճյուղից (երկուշաբթիից – ուրբաթ` 9:30 - 17:00), ինչպես նաև առցանց՝ Ինտերնետ-Բանկ համակարգի և Artsakhbank Mobile հավելվածի միջոցով: Հաշվետեր և քարտապան հանդիսացող հաճախորդներին խնդրում ենք դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ նորացված հաշվեհամարների վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրեր ստորագրելու նպատակով:

Արցախբանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ռեժիմին մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.artsakhbank.am պաշտոնական կայքում՝ https://www.artsakhbank.am/map-and-branches հղմամբ կամ զանգահարելով Զանգերի կենտրոն՝ 012 777771, 012 777772 հեռախոսահամարներով:

Հասցե` ք.Երևան Չարենցի 1Բ

Հեռ..` +374 60 747739(183)

Վեբ կայք` https://www.artsakhbank.am

Էլ. փոստ`