Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

10.11.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը՝ «հոլանդական» փուլերով.
Լոտ 1․ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ն․ Հովնաթանի փողոց, 22 հասցեում գտնվող 96,2 ք․մ․ բնակելի տուն, 125,1 ք․մ․ օժանդակ շինություն, 95,3 ք․մ․ բնակելի տուն, 2․3 ք․մ․/7․82 խ․մ․/ պարիսպ, 21 ք․մ․ ինքնակամ շինություններ, 0,017675 հա, 0,01639 հա մակերեսով հողամասեր (0,01639 հա հողամասը և 95,3 ք․մ․ բնակելի տունը ընդհանուր բաժնային սեփականություն են հանդիսանում Ն․Հովնաթանի փողոց, 22 և Ն․Հովնաթանի փողոց 22/1 բնակելի տների սեփականատերերի համար ½ բաժնեմասով): Լոտի մեկնարկային գինը` 33000000 ՀՀ դրամ:
Լոտ 2․ Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, գյուղ Արզական, Բջնիի խճուղի, 8/2-10/1 հասցեում գտնվող 72,4 ք․մ․ ամառային խոհանոց, 55,35 ք․մ․ ջրավազան, 118,2 ք․մ․ հարթակ, 14 ք․մ․ /28 խ․մ․/ պարիսպ, 31,7 ք․մ․ /95,1 խ․մ․/ պարիսպ, 198,9 ք․մ․ ինքնակամ կառուցված բնակելի տուն, 8 ք․մ․ ինքնակամ կառուցված մառան և 0,2097 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 42000000 ՀՀ դրամ:
Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ում գրավադրված հետևյալ լոտերի բաց աճուրդը՝ «դասական» և «հոլանդական» փուլերով.
Լոտ 3․ Արարատի մարզ, համայնք Բերքանուշ, Թումանյան փողոց, 7 հասցեում գտնվող 356,5 ք․մ․ բնակելի տուն, 15,92 ք․մ․ անասնաշենք, 6,68 ք․մ․ հնոց, 12,2 ք․մ․ թանրատուն և 0,156 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 35300000 ՀՀ դրամ,
Լոտ 4․ Արարատի մարզ, համայնք Հայանիստ, Էջմիածնի փողոց, 1 հասցեում գտնվող 207․7 ք․մ․ վարչական շենք և 0,332 հա մակերեսով հողամաս (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ): Լոտի մեկնարկային գինը` 43400000 ՀՀ դրամ։
Լոտ 1-ի և Լոտ 2-ի աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 27.11.2023թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:
Լոտ 3-ի և Լոտ 4-ի աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 27․11.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով:
Աճուրդի ավարտը՝ 01.07.2024թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը` գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը` յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`