Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

28.11.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող լոտերի բաց աճուրդ «հոլանդական» փուլերով.
- ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Գ․ Շերամի փողոց, 35 շենք, 22 հասցեում գտնվող 138,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 50500000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 46 շենք, 7 հասցեում գտնվող 120,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 115800000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Րաֆֆու փողոց, 39 շենք, 50 հասցեում գտնվող 44,6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 24300000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Առինջ, 17-րդ փողոց, 53 հասցեում գտնվող 639,45 ք.մ. բնակելի տուն, 83 ք.մ. խաղասենյակ, 18,4 ք.մ. ջրավազան, 27 ք.մ. /43,2 խ․մ․/ պարիսպ և 0,1339 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 250000000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Ջանիբեկյան փողոց, 24 հասցեում գտնվող 511,25 ք.մ. բնակելի տուն, 13,5 ք.մ. օժանդակ շինություն, 10,08 ք.մ. /30,24 խ․մ․/ պարիսպ, 69,56 ք․մ․ ինքնակամ կառուցված շինություններ և 0,054747 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 170000000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Բարեկամության փողոց, թիվ 21 հասցեում գտնվող 432,15 ք.մ. բնակելի տուն, 28,4 ք.մ. ավտոտնակ, 12,64 ք.մ. սանհանգույց, լոգարան, 33,8 ք․մ․ ջրավազան, 166 ք․մ․ ծածկ, 17,12 ք․մ․ /34,24 խ․մ․/ պարիսպ և 0,128 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 207000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 14.12.2023թ.-ին, ժ. 12:00-ին հոլանդական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 01.07.2024թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը` գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը` յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`