Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կարեն Արարատի Բարեղամյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

16.02.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Արարատի Բարեղամյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. մարտի 17-ին ժամը 12:00-ին Կարեն Արարատի Բարեղամյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Կարեն Արարատի Բարեղամյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<<<ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ>> ՈւՎԿ>> ՓԲԸ-ում գրավադրված Կարեն Արարատի Բարեղամյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Գեղակարտ, Հ. Այվազովսկու փողոց 4 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակելի տունը շահագործվել է 1983 թվականին, օժանդակշինությունները (թոնրատուն)՝ 1998թ., հողամասի մակերեսը՝ 810քմ, կիսանկուղային հարկ՝ 97,5քմ, 1-ին հարկ՝ 127քմ, հարկայնությունը՝ երկու վերնահարկ, շինության հիմքը՝ ժապավենային, երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ տուֆ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, տանիքը՝ երկլանջ, թերթաքար (շիֆեր) ջրահեռացումը՝ կազմակերպված, մուտքի դուռը մետաղական (Չինական), ներսի դռները՝ փայտե, պատուհանները՝ մետաղապլաստե, բնակելի տան վերանորոգումը հին է, կիսանկուղային հարկում ներքին հարդարման աշխատանքներն անավարտ, 1-ին հարկի հյուրասենյակների և ննջասենյակների պատերը գաջասվաղված են, մախիկապատված, ներկման կամ պաստառապատման աշխատանքները կատարված չեն, հատակը կողահատ փայտանյութ (տախտակ), խոհանոցի հատակը սալիկապատ, պատերը գաջասվաղված, մածիկապատ, սանհանգույցի և լոգարանի հատակն ու պատերը երեսպատված են ցեմենտավազյա շաղախով, սալիկապատ աշխատանքները կատարված չեն, առկա է՝ էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի գազաֆիկացված է: Բնակելի տան հողամասը, ըստ վկայականի, զբաղեցնում է 810 քմ մակերես: Հողամասը հատակագծում ունի քառանկյան տեսք՝ մոտավոր 15.8 x 51.2 մետր եզրային չափերով։ Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։ Ըստ վկայականի հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն 224,50 քմ մակերեսով, թոնրատուն՝ 14,3քմ, ծածկ՝ 68,8քմ մակերեսով: Մեկնարկային գինը՝ 18.450.000 /տասնութ միլիոն չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605845580000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`