Արմեն Ղարիբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: ՍնԴ/0449/04/21
18.05.2022
2021թ. Դեկտեմբերի 20-ին ժամը 10:00 – ին նշանակված Արմեն Ղարիբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
Պարտապանի կողմից վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով գույքի արուրդային վաճառքը կասեցվել էր:
ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2022թ. որոշմամբ կասեցման հիմքերը վերացել են:
2022թ. Հունիսի 3-ին ժամը 11:00 – ին, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Արմեն Ղարիբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող և “Յունիբանկ” ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս նվազեցված/.
Լոտ 1. ք. Երևան, Չեխովի 1 շենք, 15 բնակարան հասցեում գտնվող 92,76 քառ. մ. մակերեսով բնակարան: Վերանորոգումը` չվերանորոգված, գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի 4-րդ հարկում, մուտքի դուռը` մետաղյա, հատակը` հին մանրահատակ, գազիֆիկացված, ունի անհատական ջեռուցում: Աճուրդի մեկնարկային գինը` 20 703 600 /քսան միլիոն յոթ հարյուր երեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
Բնակարանը բնակեցված է: Բնակիչների վտարումը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295435 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արմեն Ղարիբյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։
Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44
Հեռ..` +37499771410
Էլ. փոստ`