Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Արմեն-Կարպետ» ԲԲԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.05.2022թ. հայտարարված «Արմեն-Կարպետ» ԲԲԸ-ի գույքի աճուրդը կայացել է մասնակի, վաճառվել են խումբ 2-ից՝ թիվ 58-76 լոտերը:
07.06.2022թ-ին ժամը 13:30-ին «Արմեն-Կարպետ» ԲԲԸ-ի /գործ թիվ ՍԴ3/0022/04/16/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Արմեն-Կարպետ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի աճուրդը, չորս խմբերով, առանձին-առանձին լոտերով.
Կրկնաճուրդի ներկայացվող գույքերի արժեքները 20%-ով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են՝
Խումբ 2՝ Հիմնական և շրջանառու միջոցներ, թվով 28 լոտ, ընդհանուր արժեքը կազմում է- 10.715.567 ՀՀ դրամ, խումբը բաղկացած է գորգագործության արտադրությունում օգտագործվող գորգերի գործող, միացնող, գորգի խավի խուզող, սոսնձող հաստոցներից, տարբեր դասի կարի մեքենաներից, մեխանիկական հաստոցներից, օժանդակ սարքվորումներից, գրասենյակային գույքերից և այլն / մեծածավալ լինելու պատճառով, լոտերը չեն հրապարակվում, ներկայացվում են առանձին հավելվածով/,
Խումբ 3՝ Հումքի պահեստ, թվով 7 լոտ, ընդհանուր արժեքը կազմում է – 1.283.702 ՀՀ դրամ, խումբը բաղկացած է գորգագործության արտադրությունում օգտագործվող բուսական, սինթետիկ, բամբակյա, պոլիեստերային, ձկան թելերից և ակրիլանից/ մեծածավալ լինելու պատճառով, լոտերը չեն հրապարակվում, ներկայացվում են առանձին հավելվածով/,
Խումբ 4. Պատրաստի արտադրանքի պահեստ, թվով 16 լոտ - 4.984.004 ՀՀ դրամ, խումբը բաղկացած է պատրաստի գորգերից, ուղեգորգերից, գորգիկներից, տղամարդու, կանացի և երեխայի բրդյա հագուստներից և այլն/ մեծածավալ լինելու պատճառով, լոտերը չեն հրապարակվում, ներկայացվում են առանձին հավելվածով/,
Խումբ 5՝ Տրանսպորտային միջոցներ, թվով 1 լոտ.
Լոտ 3. ¦ԱՈՒԴԻ Ա6-2.4§ մակնիշի 770 ԼՏ 07 պետ համարանիշի թեթև մարդատար ավտոմեքենա, 1999թ-ի արտադրության, սարքին վիճակում, թափքի վրա առկա են դեֆորմացված և միջանցիկ կոռոզիոն գոյացումներ, կարիք ունի ընթացիկ վերանորոգման -285.800 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028027192701 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`