Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Ռազմիկ Խաչատրյանի սնակության գործով /սնանկ. գործ թիվ ՍնԴ/2699/04/20/ <<Ակբաբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված անշարժ և շարժական գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.09.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Ռազմիկ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. սեպտեմբերի 28-ին ժամը 12:00-ին, ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեում տեղի կունենա Ա/Ձ Ռազմիկ Խաչատրյանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ում գրավադրված անշարժ և շարժական գույքերի աճուրդը բաց դասական եղանակով՝ հետևյալ 2 լոտերով.
Լոտ 1-Ավտոմեքենա՝ BMW X5 3.0I մակնիշի, թողարկման տարեթիվը 2004թ., նույնականացման համարը` 5UXFA13564LU34821, հաշվառման համարանիշը՝ 41 VR 004, Տ/Մ գրանցման վկայագիր՝ PR002727, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար, գույնը՝ սպիտակ, թափքի տեսակը՝ ունիվերսալ, շարժիչի տեսակը՝ բենզինային-գազ, շարժիչի հզորությունը՝ 231 ձ/ուժ, անիվները՝ միջին, անվահեծերը՝ ալյումինե, սրահը՝ կաշվեպատ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, ղեկը՝ ձախակողմյան, առկա են վնասված, քերծված հատվածներ: Մեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով:
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 3.220.000 ՀՀ դրամ:
Լոտ 2- ՀՀ Վայոց ձորի մարզ գ. Գետափ փ. 18 թիվ 11 հասցեում գտնվող անշարժ գույք:Անշարժ գույքի նկարագիրը՝ ըստ սեփականության իրավունքի գրանցման վկայականի հողամասի մակերեսը կազմում է 2370քմ, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Առկա է՝ 321.2քմ մակերեսով բնակելի տուն, ավտոտնակ՝ 20.1քմ, ծածկ՝ 8 քմ, գոմ՝ 20քմ, հավաբուն՝ 19քմ: Սեփականության վկայականում գրանցված մառանը՝ 14.3քմ մակերեսով և թոնրատունը՝ 18.6քմ մակերեսով առկա չեն, ուստի այդ մասով հաշվարկներ չեն իրականացվել: Անշարժ գույքի դիրքը՝ միջին, տարածաշրջանային գրավչությումնը՝ միջին, տրանսպորտային մատչելիությունը՝ ասֆալտապատ/միջին, մեքենաների կայանման հարմարավետությունը՝ ունի կայանատեղի, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասի նկատմամբ գրանցված իրավունք՝ սեփականության, հողամասի երկրաչափական տեսքը՝ քառանկյունաձև, ճակատային եզրագիծը՝ երկրորդական փողոցի հետ, կառուցապատման չափորոշիչները՝ լավ, թեքությունը՝ հարթ հողամաս՝ որոշակի թեքությունով, բարեկարգված բակի առկայությունը՝ կիսաբարեկարգ, շինությունների նկատմամբ գրանցված իրավունքը՝ սեփականության, շինության կառուցվածքը՝ քարե, շինության կառուցման տարեթիվը՝ 1990-ական թթ., շինության ընդհանուր տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, շինության միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, վթարայնության աստիճան՝ տեղեկատվություն առկա չէ, տանիքը՝ թիթեղյա, առաստաղի բարձրությունը՝ 2.7մ, արտաքին պատերը՝ քարե, արտաքին հարդարումը՝ սվաղած, հիմնական շինության ներքին ընդհանուր մակերեսը քմ 321.2, հիմնական շինության հարկայնությունը՝ մեկ հարկանի, նկուղով, դարպասների առկայություն՝ առկա են, արտաքին լուսամուտները՝ մետաղապլաստե, փայտե, արտաքին լուսամուտների ընդհանուր վիճակը՝ միջինից բարձրից բարձր, միջսենյակային դռները՝ փայտե, սենյակների հատակը՝ փայտե, պատերը, առաստաղը՝ ներկված, խոհանոցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկված, սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ սալիկապատ, առաստաղը՝ կախովի միջինից բարձր, միջանցքի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, առաստաղը՝ ներկած միջինից բարձր, ենթակառուցվածքներ՝ առկա են, ջեռուցումը՝ վառարանով, օժանդակ կառույց՝ ավտոտնակ 20.1քմ, օժանդակ կառույցի տեխնիկական վիճակը՝ միջին, օժանդակ կառույց՝ ծածկ 8քմ, օժանդակ կառույցի տեխնիկական վիճակը՝ միջին, օժանդակ կառույց՝ գոմ 20քմ , օժանդակ կառույցի տեխնիկական վիճակը՝ միջին, օժանդակ կառույց՝ հավաբուն 20քմ , օժանդակ կառույցի տեխնիկականվ իճակը՝ միջին, ներքին ընդհանուր վիճակի գնահատականը՝ միջին:
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է՝ 23.820.000 ՀՀ դրամ:
Գույքի ձևակերպման, գրանցման և տեղափոխման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ մինչև 20.09.2022թ. ժամը 17:30 կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը դրամարկղ կամ սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը դրամարկղ կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ, ք. Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեով ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն սնանկության գործով կառավարչին՝ դրամարկղ մուտք անելու նպատակով կամ <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ում առկա թիվ 220252830751000 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը կարող է ձայնագրվել կամ տեսագրվել կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանին (ՀՀ, ք․ Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ/, հեռ. +37444 66-66-63)։

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`